Այսօր կառավարության նիստում վարչապետն առաջարկեց հանձնաժողով ստեղծել, որպեսզի ուսումնասիրվի գազի կալորիականությունը, որի շուրջ հանրության շրջանում բավականին շատ դժգոհություններ կան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ գազի խոշոր սպառողները ևս մտահոգ են գազի կալիորականությամբ: «Գործարարներին առաջարկել եմ, որպեսզի համախմբվեն և ձեռք բերեն լաբորատորիա, որը շուկայական գներով 25-60 հազար դոլարի սահմաններում է, որ կարողանան չափել, համոզվել: Ցավոք, մինչև այսօր ոչ մի քայլ չի արվել»: Հետո Նազարյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված այս տարի այդքան մեծ դժգոհությունը. առաջնայինը, ըստ նրա, եղանակային ցուրտ պայմաններն:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ մասնագետները կառավարությանը եզրակացություն են ներկայացրել, որ կալորիականության արհեստական փոփոխություն անհնարին է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ